Սիրիայի Լաթաքիա քաղաքում տեղի է ունեցել 550 զույգի հարսանեկան մեծ արարողություն: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Զանգվածային հարսանեկան արարողությունը տեղի են ունեցել Լաթաքիայում՝ տոնական միջոցառումների սրահներից մեկում: Արարողությունը կազմակերպվել է սիրիական բանակի զինվորականների, պատերազմում զոհվածների ազգականների ու ռազմական գործողության ընթացքում վիրավորված երիտասարդների համար։
Նշվում է, որ վերոնշյալ արարողությունը տեղի է ունենում արդեն 6-րդ անգամ: Նախորդ 5 արարողությունների ժամանակ նորապսակների թիվը կազմել է 1449 մարդ: