Գերմանիայի քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ դժվար թե փոխվի Անգելա Մերկելի հեռանալուց հետո։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Deutsche Wirtschafts Nachrichten»-ին։
Հրատարակությունը հիշեցնում է, որ ՔԴՄ ֆավորիտ անդամներն արդեն կտրուկ են արտահայտվել Ռուսաստանի հասցեին ուղղված իրենց խոսքում:
Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանը կոչ է արել ավելացնել Գերմանիայի ռազմական բյուջեն, հիմնավորելով այն հարևան երկրներում ապահով չլինելը, այդ թվում Ռուսաստանում:
Իր հերթին ՔԴՄ գլխավոր քարտուղար Աննեգրետ Կրամփ-Կարրենբաուերը Մոսկվային մեղադրել է «Ուկրաինայում միջազգային իրավունքի մշտական խախտումների, Եվրոպայում իրավիճակի ապակայունացման և ապատեղեկատվություն տարածելու մեջ»: Բացի դրանից, նա հայտարարել է, որ G-7 հանդիպումները պետք է տեղի ունենան առանց Ռուսաստանի մասնակցության, մինչև նա չփոխի իր վարքագիծը Դոնբասում հակամարտության հարցում:
Իսկ Բունդեսթագի նախկին նախագահ Ֆրիդրիխ Մերցը բարձր է գնահատել հակառուսական պատժամիջոցները՝ ենթադրելով, որ դրանք կլինեն ավելի արդյունավետ և երկարաժամկետ: Նա նաև կարծիք է հայտնել, որ Մոսկվայի նկատմամբ արտաքին քաղաքականությունը պետք է կառուցվի այնպես, որ «թույլ չտա, որ այն ընդլայի իր ազդեցության ոլորտները»: