Միջազգային Քաղաքական 

Արևմուտքը պետք է բարելավի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց մի պայմանով․ Նիկոլա Դիմիտրով

Արևմուտքը պետք է բարելավի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց դա հնարավոր է միայն Ուկրաինայում իրավիճակի փոփոխությունից հետո»,-հայտարարել է Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Նիկոլա Դիմիտրովը:

«Երկարաժամկետ հեռանկարում մեզ անհրաժեշտ է թուլացնել Արևմուտքի և Ռուսաստանի միջև լարվածությունը և ամրապնդել համագործակցությունը Ռուսաստանի հետ»,-ասել է Դիմիտրովը՝ հավելելով, որ Ուկրաինայում խաղաղության հաստատման և տարածքային ամբողջականության պահպանումն է միակ պայմանը։

Ըստ Դիմիտրովի, Հյուսիսատլանտյան դաշինքի մաս լինելը չի ​​նշանակում վատ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ։

Նշվում է, որ Կիևը, Միացյալ Նահանգները և մի շարք արևմտյան երկրներ նախկինում բազմիցս մեղադրել էին Մոսկվային Ուկրաինայի գործերին միջամտելու համար, մասնավորապես, Դոնբասում հակամարտության մեջ մասնակցությանը: Ռուսաստանը հերքում է այս մեղադրանքները և անընդունելի է համարում դրանք: Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ կողմ չէ Ուկրաինայի ներքին հակամարտությանը և շահագրգռված է, որպեսզի Ուկրաինան հաղթահարի քաղաքական և տնտեսական ճգնաժամը:

Նույն շարքից