Արևմտյան երկրներում ԶԼՄ-ների և լրագրողների նկատմամբ պահանջների խստացումը, ինչպես նաև այդ երկրներում ռուս լրագրողների նկատմամբ ներկայացված պահանջները ցույց են տալիս, որ Ռուսաստանը չի պարտվի տեղեկատվական պատերազմում։ Այս մասին «НТВ» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ Մարիա Զախարովան:
«Եթե մենք պարտվեինք, ապա շատ բաներ այլ կերպ կլիներ, այդ դեպքում Ֆրանսիայի, Գերմանիայի և Միացյալ Թագավորության ներքին օրենքները չէին վերաշարադրվի՝ համապատասխանեցնելով ԶԼՄ-ների նկատմամբ պահանջների խստացմանը, այդ դեպքում նրանք անհապաղ չէին հրավիրի սեփականատերերին և համաշխարհային սոցիալական ցանցերի ներկայացուցիչներին՝ պահանջելով արգելափակել Ռուսաստանի հետ կապված ամեն ինչ։ Մեր լրագրողների նկատմամբ պահանջներ չէին դրվի, եթե մենք պարտվեինք»,-ասել է Զախարովան։
Զախարովայի խոսքերով Արևմուտքում տիրում է ընդհանուր խառնաշփոթ․ «Մեր կողմից տարածած տեղեկատվության նկատմամբ ազատության սահմանափակումը նրանց ամենամեծ սխալն է»,-ասել է նա: