Աշխարհում առաջին անգամ, Շոտլանդիայի դպրոցներում կներառվի պարտադիր դասընթաց, որտեղ աշակերտները կտեղեկացվեն ԼԳԲՏ համայնքի մասին: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով The Guardian-ին:
Նշվում է, որ հանրակրթական դպրոցներում դասը պարտադիր կդառնա, որի ընթացքում դպրոցականները հնարավորություն կունենան տեղեկանալ համասեռամոլների, բիսեքսուալների, տրանսգենդերների և հետերոսեքսուալության մասին: Նրանք կքննարկեն ԼԳԲՏ համայնքի պատմությունը և շարժումը: Դասընթացի նպատակներից մեկը կլինի հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարը:
Նշվում է նաև, որ որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Շոտլանդիայի կրթության նախարարությունը ծանոթացել է ծրագրի վերաբերյալ առաջարկություններին: Ինչպես նշում է պարբերականը, դասընթացից խուսափելն ինչ-որ պատճառաբանությամբ արգելված է լինելու։
Ջորդան Դեյլիի դասընթացը մշակողներից մեկի կարծիքով, այս նորարարությունը կվերացնի 1988 թ․-ի օրենքի ուժը կորցրած նախապաշարմունքները: Այդ ժամանակ իշխանություններին արգելեցին քարոզել միասեռականությունը: Այն չեղյալ է հայտարարվել 2001 թվականին Շոտլանդիայում, իսկ երկու տարի անց Մեծ Բրիտանիայում:
Ըստ «Time for Inclusive Education»-ի, Շոտլանդիայում 10 հոմոսեքսուալներից 9-ը դպրոցում բախվում են համոֆոբիայի հետ, իսկ 27 տոկոսն ինքնասպանության փորձ է անում։ Բացի դրանից, պարզվել է, որ կրթական հաստատություններում նրանք չեն գիտակցում ոչ ավանդական սեռական կողմնորոշված անձանց նկատմամբ նախապաշարման խնդիրը:
Շոտլանդիան համարվում է Եվրոպայի առաջատար երկրներից մեկը ԼԳԲՏ-ների մասով, չնայած այն հանգամանքին, որ միասեռականությունն ապաքրեականացվել է միայն 1980 թ.-ին՝ 13 տարի անց այն բանից հետո, երբ այն ապաքրեականացվեց նաև Մեծ Բրիտանիայի այլ շրջաններում:
Իսկ 2016 թվականին Շոտլանդիայի նախկին առաջնորդ Կիզա Դագդեյլը երկրի խորհրդարանն անվանել է «ամենամիասեռականն աշխարհում»։ Նշվում է նաև, որ Շոտլանդիայի վեց կուսակցությունների չորս առաջնորդները եղել են միասեռական կամ բիսեքսուալ: