Այսօր՝ նոյեմբերի 11-ին, Ելիսեյան պալատում մեկնարկել է Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակի տոնակատարությանը Փարիզ ժամանած պատվիրակությունների ղեկավարների դիմավորման արարողությունը։
Հյուրերին դիմավորում են Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և նրա տիկինը՝ Բրիջիտ Մակրոնը։
Հիշեցնենք, որ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակի միջոցառումներին մասնակցելու համար աշխատանքային այցքով Փարիզ է ժամանել նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։