ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Փարիզում կքննարկեն փոքր և միջին հեռահար հրթիռային պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակը՝ կարճ զրույցի ընթացքում: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին տեղեկացրել է ռուսաստանյան պատվիրակության աղբյուրը:
«Մենք ակնկալում ենք, որ առաջնորդները կանդրադառնան այս հարցին»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Ըստ տեղեկությունների, ռուսական կողմը չի պատրաստվում բարձրացնել ԱՄՆ պատժամիջոցների հարցը:
«Պատժամիջոցները մեր նախաձեռնությունը չէ, ուստի մենք երբեք ինքներս չենք բարձրացնում այդ հարցը»,-նշել է աղբյուրը:
Ավելի վաղ, հոկտեմբերին, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարները սովորաբար շատ թեմաներ ունեն, որոնց շուրջ պետք է փոխանակվեն կարծիքներով: