ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը Փարիզում քննարկել են սաուդցի լրագրող Խաշոգջիի սպանության գործի հետ կապված հարցերը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսին:
«Ես կարող եմ հաստատել, որ նրանք քննարկել են Խաշոգջիի հետ կապված ողբերգական իրավիճակը»,-ասել է Սանդերսը:
Ըստ տեղեկությունների, Փարիզ մեկնելուց մի քանի ժամ առաջ Էրդողանը հաստատել է սաուդցի լրագրողի խոշտանգումների և մահվան մասին հաստատող ձայնագրությունների առկայությունը: Բացի դրանից, շաբաթ օրը Էրդողանը հայտարարեց, որ փոխանցել է վերոնշյալ ձայնագրությունն այլ երկրների ներկայացուցիչներին:
«Այդ ձայնագրությունը մենք փոխանցել ենք Սաուդյան Արաբիային, ԱՄՆ-ին, գերմանացիներին, ֆրանսիացիներին, բրիտանացիներին»,-ասել է նա:
Թերթը գրում է նաև, որ Սպիտակ տունը դեռ չի մեկնաբանել ստացված ձայնագրությունը: