Հայաստան Քաղաքական 

ՀՀԿ խորհրդի նիստում այսօր պատասխան է տրվելու մեկ հարցի. Էդուարդ Շարմազանովը կարոտն առավ ու գնաց

ՀՀԿ խորհրդի նիստից հետո ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը մամուլի ասուլիսով հանդես կգա և կպատասխանի բոլոր հարցերին: Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Շարմազանովը հայտնել է, որ այսօրվա նիստի ընթացքում քննարկվում է այդ թվում նաև ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը:

ԱԺ փոխխոսնակը նշել է, որ այսօր որոշվելու է մի հարց՝ կուսակցությունն ընտրություններին մասնակցելու է, թե՝ ոչ, իսկ եթե որոշում կայացվի մասնակցության մասին, ցուցակը կհրապարակվի նոյեմբերի 14-ից ոչ շուտ:

Հարցին, թե ինքը կողմ է արդյո՞ք մասնակցությանը, ՀՀԿ մամուլի խոսնակը նշել է, որ ոչ միայն կողմ է, այլ նաև մտածում է, որ կուսակցությունը, անկախ ամեն ինչից պետք է մասնակցի ընտրություններին:

Հավելենք, որ կուսակցության խորհրդի նիստը վարում է Սերժ Սարգսյանը:

 

Նույն շարքից