Մենք հայտ ենք ներկայացնում լինելու հիմնական ընդդիմադիր ուժ, ինչի համար ունենք հնարավորություն, գիտելիք և ռեսուրսներ, գումարած դրան կան սկզբունքային հակասություններ գործող իշխանությունների հետ, որոնք թույլ են տալու ընդդիմադիր ուժի կարգավիճակն օգտագործել ավելի արդյունավետ կառավարում ունենալու համար: Քիչ առաջ ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ առաջին փոխնախագահ ընտրված Վիգեն Սարգսյանը:
Սարգսյանը հայտարարեց, որ առաջիկա ընտրություններում չի որոշվելու, թե ով է լինելու իշխանություն, այդ հարցն արդեն որոշված է, և այն վարչապետը, որին հրապարակում հավաքվածները մատնանշեցին որպես ժողովրդի թեկնածու և որին ԱԺ-ն տվեց այդ հնարավորությունը, պետք է շարունակի կատարել իր պարտականությունները, նա ունի ապացուցելու բան, ունի կատարելու աշխատանք, իսկ ՀՀԿ-ն պատրաստ է ապագա խորհրդարանում որպես ընդդիմություն հավասարակշռել դա՝ պարտադրելով խոստումները լիարժեք կատարել, որպեսզի Արցախյան հիմնահարցի, երկրի զարգացման կարևորագույն ուղղությունների հետ կապված կառավարությունը լիարժեք կատարի իր խոստումները և ծրագրերը, դա է ՀՀԿ-ի օրակարգն ու նպատակը:
Սարգսյանը նշեց, որ ՀՀԿ-ն ժողովրդից քվե է խնդրում ընդդիմություն լինելու ծանր բեռը կրելու համար:
Վիգեն Սարգսյանը նաև կարծիք հայտնեց, որ իշխանութուններն ընտրություններին այսքան շուտ գնում են, որպեսզի ներկա վարկանիշն օգտագործելով հնարավորինս շատ ձայն ստանա: