Առաջիկա խորհրդարանական ընտրություններում Հանրապետականի ցուցակը գլխավորելու է կուսակցության նորընտիր առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանը:
Քիչ առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սարգսյանն ասաց, որ կուսակցության ցուցակում լինելու են ինչպես ՀՀԿ-ականներ, այնպես էլ այլ կուսակցությունները ներկայացնող գործիչներ և անկուսակցականներ:
Ինչ վերաբերում է ցուցակին, ապա այն կներկայացվի նոյեմբերի 14-ին: