Դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը չի մասնակցելու քարոզարշավին: Այս մասին քիչ առաջ հայտարարեց ՀՀԿ առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանը, ով գլխավորելու է կուսակցության ցուցակը:
Ինչ վերաբերում է նրան, թե լինելու է արդյո՞ք ՀՀԿ-ի ցուցակում ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, Սարգսյանը բացասական պատասխան տվեց: Ցուցակի մասով վերջինս այլ հարցերի չպատասխանեց՝ միայն հայտնելով, որ ցուցակը ներկայացվելու է նոյեմբերի 14-ին:
Վիգեն Սարգսյանը վստահություն հայտնեց, որ գործող իշխանությունները հավասար հնարավորություն են ապահովելու բոլոր ուժերի համար քարոզարշավի ժամանակ՝ նշելով, որ դա իրենց ակնկալիքն է: