Հայաստան Քաղաքական 

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կորուստը մեծ ձախողում կլինի. Վիգեն Սարգսյան

Հայաստանի կառավարությունը պետք է շարունակի ամեն ինչ անել, որպեսզի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի կորուստ չլինի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը:

Սարգսյանի խոսքերով, եթե դեկտեմբերի 6-ին այդ պաշտոնի կորուստը լինի, դա մեծ ձախողում կլինի ՀՀ կառավարության համար. «Այդ ռիսկը պետք է պարտադիր հաշվի առնեին քայլեր ձեռնարկելիս: Գլխավոր քարտուղարի և ԵԱՏՄ հանձնաժողովի նախագահի պաշտոներն ունենալու համար մեր կառավարությունը բավականին լուրջ ջանքեր է ներդրել: Կարծում եմ, որ դա մեծ առավելություն էր տալիս մեզ»:

Հիշեցնենք, որ այս շաբաթ Աստանայում կայացավ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը: Նիստի ընթացքում կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցը չլուծվեց, այն հետաձգվեց մինչև դեկտեմբերի 6:

 

Նույն շարքից