Հայաստան Քաղաքական 

«Տիտանների մենամարտը». Տեղի կունենա Սարգսյան-Փաշինյան բանավեճ

Ես շատ ուրախ եմ, որ վարչապետը եկել է այն համոզմանը, որը ես անցած ընտրությունների ժամանակ արտահայտել եմ: Այսօր՝ նոյեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանը, ով արտահերթ խորհրդարանական ընտրություններում գլխավորելու է կուսակցության ցուցակը:

Խոսքը մասնավորապես վերաբերում է քաղաքական ուժերի առաջին համարների միջև բանավեճին, որի մասով առաջարկը երեկ արեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Սարգսյանը հիշեցրեց, որ նախորդ ընտրությունների ժամանակ շատ ուժեր մերժեցին բանավեճի առաջարկը, իսկ նրանք, ովքեր ընդունել էին, հրաժարվեցին՝ պատճառաբանելով մյուսների բացակայությունը:

Վիգեն Սարգսյանի խոսքերով, կարևոր է, որ բանավեճերը լինեն բովանդակային, ոչ թե ձևական, և այստեղ մեծ անելիք ունեն նաև լրագրողները. «Մենք երբևէ չենք խուսափել այդ ձևաչափից, ուրախ ենք, որ այսօր գործող իշխանությունները ևս նման ձգտում ունեն»:

Հավելենք, որ Վիգեն Սարգսյանն առաջադրվելու է ռեյտինգային ընտրակարգով:

Նույն շարքից