Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 28-ին մեկնելու է Իրան։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Vatan օրաթերթի կայքը, վարչապետ Էրդողանն առաջին անգամ հանդիպելու է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ։
Մինչ այդ, հունվարի 20-21-ին Էրդողանն այցելելու է Բելգիա։ Բրյուսել կատարելիք այցից մեկ շաբաթ անց Թեհրան այցի ընթացքում ակնկալվում է, որ նա Ռոհանիին կհրավիրի Թուրքիա։
Ռոհանիի պատասխան այցն ակնկալվում է փետրվարին։