Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է նաև քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Ազատության ուղիղ եթերում քաղաքագետը հայտարարել է, որ ընտրություններին մասնակցելու է «Սասնա ծռեր» կուսակցության ցուցակով:
Նշենք, որ դեռ հայտնի չէ, թե ինչ ձևաչափով է նորաստեղծ կուսակցությունը մասնակցելու արտահերթ ընտրություններին և ովքեր են լինելու կուսակցության ցուցակում:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ կուսակցության ցուցակում կարող է լինել նաև Զարուհի Փոստանջյանը: