Քաղաքական Միջազգային 

Հայտնի է Փարիզում Պուտին-Թրամփ խոսակցության բովանդակությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև Ֆրանսիայի, Գերմանիայի և այլ երկրների ղեկավարների հետ քննարկել է հարցեր, որոնք վերաբերում են միջուկային պայմանագրին և միջինի ու փոքր հեռավորության հրթիռների ոչնչացմանը: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը:

Նրանք վերոնշյալի մասին խոսել են Փարիզում երկժամյա ճաշի ժամանակ:

Սանդերսը հայտնել է, որ պետությունների ղեկավարները խոսել են նաև Սիրիայի, Սաուդյան Արաբիայի, առևտրի, պատժամիջոցների, Աֆղանստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի մասին:

«Եղել է շատ լավ ու արդյունավետ քննարկում»,-ասել է Սպիտակ տան խոսնակը:

Փարիզում այս օրերին տոնում են Առաջին աշխարհամարտի ավարտի 100 ամյակը:

Նույն շարքից