Կալիֆորնիայի հյուսիսում անտառային հրդեհները ոչնչացրել են հոլիվուդյան դերասան Ջերարդ Բատլերի առանձնատունն ու ավտոմեքենան: Այս մասին դերասանը հայտնել է Ինսթագրամի իր էջում` հրապարակելով նաև լուսանկար, թե ինչ է մնացել իր ունեցվածքից:
Վերջին տեղեկություններով, Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասնում է 31-ի: Տարհանվել են հազարավոր քաղաքացիներ, ոչնչացվել են մեծ թվով շինություններ:
Ավելի վաղ, անտառային հրդեհների հարցում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել էր նահանգային իշխանություններին՝ հայտարարելով, որ ամեն ինչը վատ վարչարարության արդյունք է:
103 1 3 - 107Shares