Նովոսիբիրսկում ոստիկանությունը կանխել է Ռուսաստանի Դաշնությունում արգելված Եհովայի վկաների խմբի գործունեությունը: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը` հղում անելով տեղի իշխանություններին:
Տարածված հայտարարության մեջ նշվում է, որ հայտնաբերված խմբի անդամների թիվը հասնում է 15-ի:
Խուզարկության արդյունքում վերջիններիս մոտ հայտնաբերվել է համապատասխան գրականություն, հեռախոսահամարներ, ինֆորմացիայի կրիչներ:
Կազմակերպության ղեկավարների նկատմամբ քրեական գործ է հարուցվել: