Երեկ՝ նոյեմբերի 11-ին, SHAMSHYAN.com-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել հայ վարորդներից, որ Վերին Լարսից մինչև ռուսական սահմանը հսկայական խցանումներ են գոյացել՝ մի քանի կիլոմետր երկարությամբ:
Վերին Լարսում խցանումների մեջ գտնվող վարորդներն ու քաղաքացիները SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էին. «Արդեն 3-4 օր է, անորոշության մեջ ենք հայտնվել: Չգիտենք ինչ անենք, ում դիմենք: Անգամ սնունդի կարիք ունենք:
Մենք վստահ ենք, որ այս բարձիթողի իրավիճակի մեղավորը ռուսական կողմն է: Նրանք են միտումնավոր հայաստանցիներիս համար նման պրոբլեմներ ստեղծում: Իսկ հայկական կողմից ոչ մի օգնություն կամ երաշխիք չենք ստանում»:
Մանրամասն` shamshyan.com
105 3 1 - 109Shares