Քաղաքական 

Ադրբեջանը հրապարակել է ղարաբաղյան պատերազմի տարիներին զոհված զինծառայողների անունները

Ադրբեջանի մոբիլիզացման և զորակոչի պետական ծառայությունը հրապարակել է զինծառայողների անունները, ովքեր զոհվել են ղարաբաղյան պատերազմի տարիներին: Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով АПА-ին, պատերազմի տարիներին զոհվել է 11.557 զինծառայող:

Չնայած որոշ շրջանների համար ցուցակներն ամբողջական չեն, դրանք կարելի է համարել 1991-1994 թվականներին զոհված ադրբեջանցի զինծառայողների առաջին տվյալները: Ըստ Ադրբեջանի մոբիլիզացման և զորակոչի պետական ծառայության՝ ցուցակում հայտնվել են միայն ռազմական գործողությունների մասնակիցները:

Անցած աշնանը, սակայն, գերատեսչությունում առկա աղբյուրները նշել էին, որ կազմված ցուցակներում շատ են պատահական մարդիկ, օրինակ՝ մարդիկ, ովքեր մահացել էին ռազմաճակատից հետո, ավտովթարներում, ինչպեսև՝ քաղաքացիական անձինք:

Նույն շարքից