Հայաստան Քաղաքական գլխավոր 

Նիկոլ Փաշինյան-Վիգեն Սարգսյան բանավեճն անխուսափելի է. «Կամուրջներն այրված են»

Նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն տարածեց` առաջարկելով նոր ավանդույթի հիմք դնել: Խոսքը վերաբերում է խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական ուժերի առաջին համարների միջև բանավեճ անցկանցելուն:

Այս հայտարարությանը դեռ որևէ քաղաքաղական ուժ իր առաջին համարի մակարդակով չի արձագանքել, բացի Հանրապետականից: Նոյեմբերի 11-ին ՀՀԿ խորհրդի նիստում որոշում կայացվեց, որի համաձայն, կուսակցությունը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Բացի դրանից, որոշվել է, որ ՀՀԿ ցուցակը գլխավորելու է Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, ով ընտրվել է կուսակցության առաջին փոխնախագահ` փոխարինելով ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին:

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Սարգսյանը հայտարարեց, որ պատրաստ է բանավեճի քաղաքական ուժերի առաջին համարների հետ` հիշեցնելով, որ այդ մասին ինքը խոսել է դեռ անցած ընտրությունների ժամանակ:

Այստեղ էական է նաև Սարգսյանի երկրորդ միտքը, որով նա փակում է առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի առաջ դուռը, որպեսզի բանավեճից խուսափելու հնարավորություն չլինի, ինչին բարդ է հավատալ, քանի որ Փաշինյանը դժվար թե նման փորձ անի: Բայց, ամեն դեպքում:

Իր պատասխանի մեջ Սարգսյանը նշեց, որ անցած ընտրությունների ժամանակ եղել են ուժեր, որոնք համաձայնվել են բանավեճ անցկացնելուն, սակայն ավելի ուշ հրաժարվել են` պատճառաբանելով, որ մյուսները չեն ընդունել առաջարկը: Պաշտպանության նախկին նախարարը հայտարարեց, որ դա սխալ է, բանավեճը ցանկացած դեպքում պետք է տեղի ունենա:

Առաջարկը եղել է Փաշինյանի կողմից, ով նախապայմաններ չի նշել, այն ընդունվել է Սարգսյանի կողմից` առանց նախապայմանների: Երկու գործիչները լինելու են իրենց ուժերի առաջին համարները, հետևաբար բանավեճը պետք է կայանա:

Նույն շարքից