Հասարակություն 

Բողոքի ակցիաներ և լարված իրավիճակ` դպրոցներում

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, Արմավիրի մարզի Դաշտ գյուղի միջնակարգ դպրոցում շարունակվում է բողոքի ակցիան, որը սկսվել էր օրեր առաջ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Դպրոցի բակում հավաքվել են մեծ թվով երեխաներ և ծնողներ՝ ի նշան բողոքի, և հրաժարվում են մասնակցել դասապրոցեսին։ Նրանք պահանջում են, որպեսզի Արմավիրի մարզպետը չեղյալ հայտարարի մինչ նոր ընտրություններ, իր կողմից նոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը։

Դաշտ գյուղի դպրոցը միակը չէ, որ այսօր օրը սկսել է բողոքի ակցիայով: Ինչպես հայտնում է Հրապարակը, Չարենցավանի թիվ 3 դպրոցի կոլեկտիվն ու աշակերտներն այս պահին գործադուլ են իրականացնում՝ պահանջելով իրենց տնօրենի՝ Լուսինե Կարապետյանի վերադարձը, որը վերջերս կայացած մրցույթի արդյուքում չի վերընտրվել տնօրեն: Փոխարենն ընտրվել է մեկ այլ դպրոցի ուսուցիչ՝ Աննա Բալյանը:

Ուսուցիչներն ու ծնողկոմիտեի անդամներն ասում են, որ Բալյանն ընտրվել է մարզպետարանի միջամտությամբ, առանց իրենց տեղեկացնելու կառավարման խորհրդի կազմը փոփոխելու և տարբեր ներազդեցությունների միջոցով կայացած ընտրության արդյունքում: Նրանք իրենց ելույթներում պահանջեցին, որ Կոտայքի մարզպետն ու ԿԳՆ-ն այս հարցին լուծում տան, քանի որ իրենք գոհ են իրենց տնօրենից և մերժում են այլ տնօրենի ներկայացրած ծրագիրը:

Նույն շարքից