Հայաստան Քաղաքական 

Ինձ չեն աքսորել. Նաիրա Զոհրաբյանը չի պատրաստվում լինել գաստրալյոր պատգամավոր

ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է առաջադրվելով ռեյտինգային ընտրակարգով Սյունիքի և Վայոց ձորի մարզերում:

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ, պատասխանելով հարցին, թե ինչու հենց այդ ընտրատեղամասում որոշեց առաջադրվել, Զոհրաբյանը նախ չհամաձայնվեց այն տեսակետի հետ, թե իրեն աքսորել են, ապա հայտարարեց, որ քաղաքական գործիչը պետք է վստահության քվե ունենա ոչ միայն այն բակում, որտեղ ծնվել ու մեծացել է, այլ նաև ՀՀ ցանկացած մարզում, գյուղում, որտեղ կորոշի իր կուսակցությունը:

Զոհրաբյանը նաև հայտարարեց, որ իր արմատները Սյունիքից են, ինքը հպարտանում է այդ արմատներով, բայց որտեղ էլ որոշեր կուսակցությունը, այնտեղ էլ ինքը մասնակցելու էր ընտրություններին. «Ես կարծում եմ, որ որպես քաղաքական գործիչ այս տարիների ընթացքում վաստակել եմ իրավունքը վստահ լինելու, որ կարող եմ վստահության քվե ակնկալել ՀՀ յուրաքանչյուր բնակավայրում: Ես հասկանում եմ, որ քարոզարշավի ժամանակը կարճ է, դրա համար առաջիկա օրերին տեղափոխվելու եմ Սյունիք և Վայոց ձոր փորձելով օգտվել քարոզչության բոլոր միջոցներից, որպեսզի սյունեցիներին և վայոցձորցիներին հասցնել իմ ձայնը: Ես չեմ լինելու գաստրալյոր պատգամավոր, որոնք եղել են այդ մարզերից`բացառությամբ մեկ-երկու պատգամավորի»:

Նույն շարքից