Ճապոնական Օկինավայի Կիտադայտո կղզու մոտ ԱՄՆ ռազմածովային ուժերի F/A 18 կործանիչ է վթարի ենթարկվել: Այս մասին հայտնում է NHK-ն:
Օդաչուներին հաջողվել է ժամանակին լքել կործանիչը, նրանց վիճակը բավարար է:
Միջադեպը տեղի է ունեցել ուսումնական թռիչքի ժամանակ: Վթարի պատճառը տեխնիկական խնդիրներն են, որոնց բնույթը չի նշվում: