Ցավում եմ, որ դուք կարող եք կարդալ երրորդական կարգի կայքերում հրապարակված լուրերը և այդ մասին մեկնաբանություն խնդրել նախարարից: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը` պատասխանելով հարցին, թե ճիշտ են արդյոք տեղեկությունները, որ ինքը հրաժարական է տալու «Կարաբինա» անունով հայտնի տրանսգենդերի հետ հանդիպման պատճառով:
Հիշեցնենք, որ հանդիպումից հետո նշյալ երիտասարդը հայտարարել էր, որ բավարարված է քննարկումներից:
Անցած շաբաթ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ ևս Արայիկ Հարությունյանը հրաժարվել էր մեկնաբանել հանդիպումը և հայտնել, թե ինչ հարցեր են քննարկվել ակտիվ քննարկվող հանդիպման ժամանակ: Նա հայտարարել էր, թե ցավում է, որ մամուլն արձագանքում է նման էժանագին սադրանքներին, լավ մամուլն այդպիսի սադրանքներին չպետք է անդրադառնա: