Կալիֆորնիայի հյուսիսում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 31-ի: Այս մասին հայտնում է The Guardian-ը` հղում անելով տեղի իշխանություններին և հավելելով, որ 228 քաղաքացու ճակատագրի մասին տեղեկություններ չկան:
Այս անտառային հրդեհները դարձել են ամենաողբերգականը վերջին 85 տարում: Բնական աղետի պատճառով ավելի քան 52 հազար մարդ է տարհանվել, նրանցից 13 հազարը գտնվում են ժամանակավոր ապաստարաններում: Հրդեհի դեմ պայքարում է ավելի քան 8 հազար հրշեջ:
Հրդեհը շարունակում է տարածվել քամու ու չորային եղանակի պատճառով: