Քաղաքական Հասարակություն 

Վ. Ժիրինովսկին պահանջում է ամանորյա եթերից հանել «Ճակատագրի հեգնանքը» ֆիլմը

Ռուսաստանցի քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին պահանջում է, որպեսզի ռուսական ալիքների ամանորյա եթերից հանվի Էլդար Ռյազանովի պաշտամունքային «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ» ֆիլմը, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը: Ժիրինովսկին այս մասին հայտարարել է Պետդումայում` խոսելով ալկոհոլի և ծխախոտի դեմ ձեռնարկվելիք միջոցառումների մասին:

 

Ըստ Ժիրինովսկու` այս ֆիլմը ճշմարտանման չէ և խրախուսում է հարբեցողությունը: Ֆիլմի մասին նա ասել է, թե ամբողջ ֆիլմի ընթացքում ծխում և խմում են, այն էլ` ամանորյա շրջանում:

«Դա դադարեցնել է պետք: Որտե՞ղ եք տեսել, որ խմեն և թռնեն ուրիշ քաղաք: Անհեթեթություն է, հորինել են ամենը: Վերացնե՛լ «Ճակատագրի հեգնանքը», դա մեր մշակույթի հեգնանքն է»,- ասել է Ժիրինովսկին:

 

Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը ժպիտով է արձագանքել և ասել, որ Ժիրինովսկին ի զուր է այդպես արտահայտվում ամանորյա սիրելի հեքիաթի մասին:

Նույն շարքից