Հայաստան Քաղաքական 

Գեղամյանն ու Խոսրով Հարությունյանը շնորհակալություն են հայտնել ՀՀԿ նախագահին և լքել նիստերի սրահը

Երեկ տեղի ունեցավ ՀՀԿ խորհրդի նիստը, որի ընթացքում որոշում կայացվեց մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Կուսակցության ցուցակը գլխավորելու է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը:

Analitik.am-ի տեղեկություններով, երեկվա նիստի ժամանակ Ազգային միաբանություն կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը շնորհակալություն են հայտնել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին համագործակցության համար, նշել են, որ դուրս են գալիս Հանրապետականի քաղաքական ուղուց և լքել են նիստերի սրահը, մինչ նիստի ավարտը:

Թե ինչ ձևաչափով են այս քաղաքական ուժերը կամ գործիչները մասնակցելու ընտրություններին, եթե մասնակցելու են, դեռ հայտնի չէ:

Նույն շարքից