ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին չի մասնակցելու եւ չի լինելու ՀՀԿ ցուցակում: Այս մասին նա հայտնել է լրագրողների հետ զրույցի ժամանակ:
Ֆարմանյանը որոշման պատճառների մասին չի հայտնել` հայտարարելով, որ կխոսի դեկտեմբերի 15-ին:
Նոյեմբերի 11-ին ՀՀԿ-ն որոշում կայացրեց ընտրություններին մասնակցելու մասին: Կուսակցության ցուցակը գլխավորելու է ՀՀԿ փոխնախագահ ընտրված Վիգեն Սարգսյանը: