Հայաստան Քաղաքական 

Ինչու է լռում Արթուր Բաղդասարյանը

Դեկտեմբերի 9-ին կայանալու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Քաղաքական ուժերը մեկը մյուսի ետևից հայտարարում են ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու մասին: Սակայն լռում է Օրինաց երկիր կուսակցությունը:

Օրեր առաջ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ ՕԵԿ-ը, գործող Ընտարական օրենսգրքի ուժի մեջ մնալուց հետո, որոշել է չմասնակցել ընտրություններին, քանի որ մտավախություն ունի ստորին շեմը չհաղթահարելու մասով: Այս տեղեկությունը դեռ չի հերքվել կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի կողմից:

Հեղափոխությունից հետո Բաղդասարյանը նույնիսկ ֆեյսբուքյան էջ բացեց և սկսել էր լուրջ ակտիվություն ցուցաբերել սոցկայքում: Նա պարբերաբար ուղիղ եթերներ էր կազմակերպում, պատասխանում քաղաքացիների հարցերին, տարածում հայտարարություններ` խոսելով այս կամ այն թեմայի մասին:

Սակայն վերջին շրջանում Բաղդասարյանի ակտիվությունից բան չի մնացել: ՕԵԿ նախագահը վերջին անգամ իր էջում ակտիվություն ցուցաբերել է հոկտեմբերին:

Նույն շարքից