Ռուսաստանում արգելված «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ շփումները եղել են Աֆղանստանում խաղաղության հասնելու համար, որևէ վատ բան չկա: Այս մասին հայտարարել է Աֆղանստանի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովը, ում խոսքերով վերջիններս պնդել են, որ ամերիկյան կողմի հետ տասնյակ հանդիպումներ են եղել. «Դա նորմալ է, երբ խաղացողները, ազդեցիկ խաղացողները փորձում են խորհրդակցություններ անցկացնել կողմերի հետ»:
Քաբուլովը նշել է, որ Ռուսաստանը դեմ չէ քաղաքական գործընթացներին թալիբների մասնակցությանը. «Թալիբները պնդում են, որ դառնան բանակցությունների լիարժեք մասնակից: Մենք դեմ չենք դրան: Սա աֆղան ժողովրդի սուվերեն իրավունքն է»:
Հավելենք, որ վերոնշյալ հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ին: