Հասարակություն 

Առանց թուղթ ցույց տալու քանդել են. Նոր Նորքում բախում է տեղի ունեցել կառույցի տիրոջ և ոստիկանների միջև. Տեսանյութ

analitik.am

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, Երևանի Գյուրջյան 1/3 հասցեում շինություն է քանդվել: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքում հայտարարություն էր տարածել, որ հանրային տարածքի վրա ապօրինի կառույցն ապամոնտաժվում է իր որոշմամբ։

Շինությունը քանդելու ժամանակ բախում է տեղի ունեցել իրավապահների և կառույցի սեփականատիրոջ միջև: Շինության սեփականատեր ներկայացած տղամարդը հայտարարել է, թե դատարանի վճիռ կա, որի համաձայն կառույցը պետք է չքանդվի: Ազատության հետ զրույցում վերջինս նշել է, որ շինթույլտվության մասով առաջացած խնդիրներից հետո շինարարությունը կասեցրել են, իսկ այսօր այն քանդել են առանց որևէ թուղթ ցույց տալու:

Երևանի քաղաքապետարանի ՔՀՎ վարչության պետ Ռոբերտ Դարբինյանն իր հերթին հայտնել է, որ ապամոնտաժվել է շինության այն հատվածը, որը կառուցվել է երևանցիների սեփականություն հանդիսացող հատվածում, այսինքն համայնքային սեփականություն հանդիսացող հողի վրա:

Նույն շարքից