Հայաստան Քաղաքական գլխավոր 

Երեխայիդ մասին մտածիր. Հանրապետականներին սպառնո՞ւմ են

Վերջին 6 ամիսների ընթացքում առերեսվել ենք, դրանց մասին գիտենք: Այսօր` նոյեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ նախընտրական շտաբի քարոզչության ղեկավար Արմեն Աշոտյանը. «Ցավոք սրտի, այսօր էլ տեղերում շարունակվում է պետական ապարատի գործադրմամբ Հանրապետական կուսակցության պոտենցիալ թեկնածուների դեմ գործողություններ, համոզելու փորձեր, թե քեզ պետք էր արդյոք, ինչիդ էր պետք, երեխայիդ մասին մտածիր, սրա մասին մտածիր: Բազմաթիվ այսպիսի դեպքեր կան: Երբ ռեյտինգային ցանկը հրապարակվի, կտեսնենք բազմաթիվ երիտասարդների, նաև մարդկանց, ովքեր երկարատև կուսակցական փորձ ունեն, Հանրապետականի նվիրյալներն են, կտեսնեք մարդկանց, ովքեր, ըստ մեզ, վայելում են այդ ընտրատարածքների բնակչության վստահությունը, կտեսնեք մարդկանց, որոնց չէիք մտածի, որ կտեսնեք, բայց չեք տեսնի մարդկանց, ովքեր վերջին մի շարք վերլուծությունների համաձայն լինելու են ՀՀԿ ցուցակում»:

Աշոտյանի խոսքերով, Հանրապետականի պոտենցիալ թեկնածուներին համոզում են, մեղմ սպառնում են չառաջադրվել, անդարդ գլուխը ցավի մեջ չդնել. «Կան որոշակի ապացույցներ, սրանք դատարկ խոսքեր չեն: Կան մարդիկ, ովքեր հրաժարվել են դրա պատճառով: Այդ մարդիկ հիմա չեն խոսի»:

Նույն շարքից