Հայաստան Քաղաքական 

Ինձ ու Շարմազանովին ասում են ՀՀԿ-ի Թվիքս. Աշոտյանը չի բացառում, որ Փաշինյանը կարող է նզովքի արժանանալ

Ինձ ու Շարմազանովին վերջերս հաճախ են ասում Շարմազանով-Աշոտյան, Աշոտյան-Շարմազանով, մեզ նաև Հանրապետականի թվիքս են ասում: Այսօր՝ նոյեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Խոսելով հեղափոխությունից հետո մարդկանց մոտ առաջացած հույսի մասին` Աշոտյանը հայտարարեց. «Ապրի Փաշինյանը, որ կարողացավ մարդկանց մոտ որոշակի հույս առաջացնի, բայց ինքը նզովքի կենթարկվի, եթե այդ հույսերը գահավիժեն: Ես` որպես այս երկրի քաղաքացի, մեծապես շահագրգռված եմ, որ իմ ժողովուրդը հերթական անգամ հիասթափություն չապրի: ԱԺ-ում կառավարությանն աշխատացնող մարդիկ են պետք: Որևէ մեկը կասկածում է արդյոք, որ ես, Էդիկը, Արփինեն, Վիգենը, Դավիթը, Վահրամն այդ մարդկանց աշխատեցնելու են: Կա արդյոք մեզանից ավելի պատրաստված մարդ: Քանի հոգի մարդ կա Հայաստանում, ով կրթությունից ավելի լավ է հասկանում, քան ես, կամ մյուսները: Մենք ունենք փորձ, որը չենք ուզում տուն տանել: Ես այսօր այլ առաջարկներ ունեմ աշխատանքի, և ոչ միայն Հայաստանում: Հետևաբար Իմ քայլը դաշինքը պետք է ամեն ինչ անի, որպեսզի ընտրարշավը հավասար հնարավորությունների արշավ լինի բոլորի համար: Իմ քայլը պետք է դադարի օգտագործել պետական ռեսուրսն ընտրություններին իրենց ուզած արդյունքը ստանալու համար: Տնաշեններ, պետք չի ձեզ 85 տոկոսը, դուք հո Նիկոլբաշի չեք դարձնում, իմաստը որն է: Եթե այսպես, թե այնպես ունենալու եք 2/3-ը, 85 տոկոսի վրա աշխատելու իմաստը որն է: Քըխ ՀՀԿ-ն գնացել է, այլևս իշխանություն չէ, եկել է իշխանություն, որն ասում է, որ մազեր ունի, կապուտաչյա է, ուժեղ եմ: Գործ արեք ժողովուրդ»:

Աշոտյանը նաև խոսեց այս օրերին հանրության կողմից Փաշինյանի նկատմամբ վերաբերմունքի մասին` հայտարարելով, որ կան մարդիկ, ովքեր այսօր Հայր մերի փոխարեն, Նիկոլ մեր են ասում:

Նույն շարքից