Հայաստան Քաղաքական 

Երկու սեռերի միջև մի հատ էլ սեռ կա, դրա մասին է էս ժողովուրդը մտածում. Գալուստ Սահակյան (տեսանյութ)

ՀՀԿ անդամ Գալուստ Սահակյանը 24news.am լրագրողի հետ զրույցում ասել է, որ կամ լինելու է ՀՀԿ ցուցակում, կամ չի լինելու: Նա նաև նշել է, որ ինքը կարծում է, որ չպետք է լինի, քանի որ 20 տարուց ավել է պատգամավոր է, ուստի արդեն էլ պետք չի, որ լինի ԱԺ-ում: Սահակյանը նաև նշել է, որ ժողովրդի համար հանգիստ վիճակ լինելու մասին է մտածում. «Այսօր մեր պետության և անվտանգության խնդիրը կա և տարբեր հարցեր կա, և ներքին խնդիրներ կա՝ կախված եկեղեցու հետ, կապված եսիմ ինչ, ինչ, երկու սեռերի միջև մի հատ էլ սեռ կա, էդ սեռի մասին են մտածում էս ժողովուրդը: Այսինքն՝ հոգևոր արժեքային համակարգը կարծես թե վնասվելու ճանապարհին է գտնվում, իսկ դա մեծ մտահոգություն է տալիս»:

Նույն շարքից