Հասարակություն 

Փողոցային առևտրով զբաղվողների բողոքի ակցիան

Այսօր Երևանի քաղաքապետարանի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում: Իրավապահ մարմիններն արգելել էին քաղաքացիներին զբաղվել փողոցային առևտրով:

Քաղաքացիների պնդմամբ՝ նախկին իշխանությունները 4 տարի շարունակ կանչել են քաղաքապետարան ու ասել, որ դիմում գրեն առևտրի թույլտվության համար:

«Մեզ ասում են՝ դիմում գրեք, որ փողոցային առևտրի համար թույլտվություն տանք: Նախկին իշխանությունների օրոք եկել ենք, արդեն 4 տարի, մի քանի անգամ դիմումը գրում ենք, ասում են գնացեք, թող թաղապետարանը վերջնական թույլտվություն տա: Մեզ նախագիծ, գծագիր տվեցին, որ ըստ դրա աշխատենք: Հիմա էլ գալիս ենք այստեղ, մեզ ասում են, որ փողոցային առևտուրն արգելված է»,- նշում էին քաղաքացիները:

Ըստ նրանց՝ իրենց ապրուստի միջոցը սա է, այլընտրանք չունեն: «Ես իմ էրեխեքին ինչո՞վ պահեմ, եթե աշխատանք չունեմ»,- դժգոհեց քաղաքացիներից մեկը:

Մեր հարցին՝ արդյոք այլընտրանք առաջարկվել է, առևտրի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Թովմասյանը բացասական պատասխան տվեց:

Թովմասյանը նշեց, որ քննարկումների փուլում է: Փաթեթը դրված է քաղաքապետի սեղանին, ըստ փաթեթի կան տարբեր առաջարկներ: Որը, որ կանցնի, քաղաքացիներին կտեղեկացնեն: Այլընտրանքներ լինելու են, առաջարկվելու են:

Մանրամասն` a1plus.am

  • 114
  •  
  •  
  •  
  •  
  • 2
  • 5
  •  
  •  
  •  
    121
    Shares

Related Articles