գլխավոր Քաղաքականություն 

Հայաստանի կառավարությունը պետք է հասկանա, թե ինչ է կատարվում. Ալեքսանդր Լուկաշենկո

Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին պատրաստ է առաջադրել 3 թեկնածու, եթե կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնն անցնի Մինսկին:

Նա նաև նշել է, որ Հայաստանի կառավարությունը պետք է հասկանա, թե ինչ է կատարվում. «Նրանք գլխավորում են ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ը, շատ մեծ ծանրաբեռնվածություն է երկրի համար, որը գտնվում է անցումային շրջանում: Կկարողանա՞ Հայաստանը: Եթե ինքը հասկանա իրավիճակը և պատասխան տա մեզ, դա պետք է լինի այս օրերին, մենք կհանդիպենք Պիտերում և որոշում կընդունենք », – ասել է Լուկաշենկոն:

Բելոռուսի նախագահի խոսքերով, պետք է պատրաստ լինեն նախագահելու ՀԱՊԿ-ը, քանի որ Հայաստանից հետո այբբենական կարգով հաջորդը Բելոռուսն է:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը քննարկվելու է դեկտեմբերի 6-ին:

  • 153
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 4
  •  
  •  
  •  
    158
    Shares

Related Articles