Ընթացիկ տարում ղարաբաղյան հակամարտության գոտում կամրապնդվի ստատուս-քվոն: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Ըստ նրա, փոփոխություններ գրեթե չեն լինի բոլոր այն միտումներում ու սպասումներ, որոնք Հայաստանը փորձում է կյանքի կոչել: «Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելու կապակցությամբ որոշակի փոփոխություններ են տեղի ունենալու, որոնց նախանշանների մասին պատկերացում չունեն անգամ գործող խաղացողները: Բացի այդ, հարց է ծագում, թե Հայաստանը ինչ նոր ձեւաչափ կփորձի ստեղծել կամ վերականգնել ու զարգացնել՝ կապված ԵՄ հետ»,-հայտարարել է Մինասյանը: Նա պարզաբանել է, որ բազմաթիվ երեւույթների մասին պատկերացում չունեն անգամ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովում: Նա նաեւ հավելել է, որ կշարունակվի հայ-թուրքական հարաբերությունների փակուղային իրավիճակը, ու այդ ֆոնին կստեղծվի տնտեսական ստագնացիայի նոր փուլ: