Քաղաքական 

Վրաստանի դեսպանի հետ քննարկվել են հայ-վրացական համագործակցությունը

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, հունվարի 13-ին, ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին եւ քննարկել Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության եւ այս ենթատեքստում` հայ-վրացական հետագա համագործակցությունը:

Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի Հանրապետության երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես, երկուստեք կարեւորվել է Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը, ինչպես նաեւ առաջիկայում կայանալիք առեւտրատնտեսական հարցերով հայ-վրացական համատեղ աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը:

Նույն շարքից