Թուրքերի մեջ լավագույն ջիգիթները ղազախներն են: Նման հայտարարություն է արել Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևը Ստամբուլում կայացած թուրք-ղազախական բիզնես-ֆորումի ժամանակ: Այս մասին տեղեկանում ենք КазИнформ-ից:
«Մենք ապրում ենք ամբողջ թուրք ազգի հայրենիքում: Այն բանից հետո, երբ 1861-ին սպանվեց վերջին ղազախ խանը , մենք դարձանք Ռուսական թագավորության գաղութ, հետո էլ՝ Խորհրդային Միության: 150 տարվա ընթացքում ղազախները հազիվ են կարողացել պահել իրենց ազգային ինքնությունը, լեզուն, ավանդույթները, կրոնը: Աստծո օգնությամբ մենք 1991-ին հռչակեցինք մեր անկախությունը: Ձեր նախնիները, հեռանալով պատմական հայրենիքից՝ թյուրքական քաղանաթից, իրենց հետ վերցրեցին թուրք ազգի անվանումը: Մինչ այսօր թուրքերը լավագույն ջիգիթներին անվանում են ղազախ: Հենց մենք ենք այդ ղազախները», - հայտարարել է Նազարբաևը:
Նա նաև հավելել է, որ 1991-ի դեկտեմբերի 16-ին ժամը 16:00-ին, երբ հայտարարվել է Ղազախստանի անկախության մասին, մեկ ժամ անց Տուրգուտ Օզալը զանգահարել և շնորհավորել է ղազախական ազգին.
«Թուրքական պետությունն առաջինն ուրախացավ մեր անկախացման համար, ընդունեց մեր անկախությունը: Մեր ազգը երբեք դա չի մոռանա»,- ասել է նա: