Հայաստան Քաղաքական 

Եթե դուք արևն եք, մենք լուսինն ենք, իսկ եթե լուսին եք, մենք արև ենք. Էդուարդ Շարմազանով

Այս 6 ամիսների ընթացքում կա երկու բևեռ: Բևեռներից մեկի անունը պայմանական դնենք Փաշինյան և կամպանիա, որի մեջ մտնում են բոլորը, բացի Հանրապետականից, և կա մի փորք բևեռ` Հանրապետական և Շարմազանով, Աշոտյան, Հովհաննիսյան, Բաղդասարյան, Սարգսյան և կամպանիա: Այսօր` նոյեմբերի 12-ին,  Առաջին լրատվականի հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` հայտարարելով, որ երրորդ ուժ չկա, իսկ ՀՀ քաղաքացիներն առաջին անգամ պետք է ընտրեն ոչ թե իշխանություն, այլ` ընդդիմություն:

Շարմազանովի խոսքերով, ինքը չի պատկերացնում, որ կարող են ընդդիմություն լինել այլ ուժեր, որոնք ծափերով ու փուչիկներով պաշտպանել են Փաշինյանին:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ կան քաղաքական ուժեր, որոնք հավակնում են լինել երկրորդ ուժը, Շարմազանովն ասել է, որ այդ ուժերը սևի ու սպիտակի պայքարում սպիտակների ջատագովն են եղել, պաշտպանել են հեղափոխությունը. «Եթե պայքարը գնում է  սևի և սպիտակ միջև և պայմանական սպիտակն իշխանությունն է, իսկ սևը ընդդիմությունը, դուք ի"նչ գործ ունեք սևերի ճամբարում: Չի կարող միշտ արև լինի: Եթե դուք արևն եք, մենք լուսինն ենք, եթե դուք լուսինն եք, մենք արևն ենք: Բայց դուք չեք կարող կես դրույքով այնտեղ լինել, կես դրույքով` այստեղ: Չեմ բացառում, որ Փաշինյանի կողմից ամեն ինչ կարվի գրպանային ընդդիմություն ունենալու համար: Ինչի" համար եք վախենում Հանրապետականից, որովհետև գալու ենք խորհրդարան ու ցույց տանք ձեր մերկությունը, որ զրո եք, որ խաբել եք հասարակությանը: Ժամանակի ընթացքում ձեր սուտը ջրի երես  է դուրս գալու»:

 

Նույն շարքից