Հայաստան Քաղաքական 

Տո գալուբոյների քարոզի դեմ ենք խոսելու. Շարմազանովը վճռական է տրամադրված

Ըստ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի, Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ինչ խոստում տվել է, չի իրականացրել՝ աշխատատեղեր չի բացել, թոշակ չի բարձրացրել, պահել է կուտակայինը, որը Հանրապետականն է մտցրել, իսկ արտաքին քաղաքականության մեջ ինչ անում է Փաշինյանը, ՀՀԿ-ի թողած կապիտալն է, որը վերջինս մսխում է:

Առաջին լրատվականի հետ զրույցում Շարմազանովը նշել է, որ Փաշինյանին տվել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ունեցող պետություն, իսկ այսօր հարցականի տակ է դա. «Ինձ համար երկրորդական է Լուկաշենկոյի և Նազարբաևի դեմ նրա հերոսական պայքարը: Պետք չէր սխալներ անել: Մենք քեզ տվել ենք 9 տոկոս տնտեսական աճով երկիր: Ասում են, թե կոռուպցիայի դեմ են պայքարել, ո՞ւր է, ասֆալտին փռելով կոռուպցիայի դեմ չեն պայքարում, ներդրումներ չեն անում»:

Լրագրողի հարցին, թե այս խնդիրների մասին է խոսելու Հանրապետականը, ՀՀԿ խոսնակը նշել է, որ ոչ միայն. «Գալուբոյների քարոզի դեմ ենք խոսելու, վեհափառի դեմ արշավի մասին ենք խոսելու, աղանդավորների մասին ենք խոսելու: Մենք երկու օրենսդրական նախաձեռնություն ենք անում, որպեսզի եկեղեցու տարածքում բողոքի ցույցեր չլինեն, կառավարությունը մերժում է: Ինչո՞ւ եք մերժում, որ էլի մտնեն վեհարանը գրավեն,  Սուրբ Գեղարդն էլ ապականե՞ն: Օրենսդրական նախաձեռնություն ենք արել, որ երեխաների շրջանում պետք է արգելվի ալկոհոլի, թմրամիջոցների, համասեռամոլության քարոզը: Ասում են` ոչ,  ավանդական հարաբերությունները որն է: Ինչո՞ւ եք մերժում: Կրթության նախարարը դոկտոր պրոֆեսորներին թողած եսիմ ում է ընդունում, հետո էլ ասում են, թե բավարարված են, էտ ի՞նչ եք քննարկել, որ բավարարված եք: Այս ամեն ինչի դեմ ենք խոսելու, չպետք է լինի այլասերվածության քարոզ, պետք է պահպանվեն մեր ազգային ավանդույթները, եկեղեցու դեմ չպետք է լինեն ոտնձգություններ, Արցախի հարցում չպետք է լինի զիջում: Արդյունքով է երևում վարչապետի գործը: Եթե ժամանակն անցնի ու արդյունքը  լավ լինի, կգնամ հրապարակ կասեմ` ցավդ տանեմ, բայց վայ մեզ, եթե արդյունքը վատ եղավ: Իսկ այս 6 ամսվա ընթացքում ես դրական արդյունք չեմ տեսնում»:

 

Նույն շարքից