Հայաստան Քաղաքականություն 

Գլուխները պատին են տալիս. Էդուարդ Շարմազանով

Շատերը շատ սխալ են նշում, գլուխները պատին են տալիս: Այսօր` նոյեմբերի 12-ին, Առաջին լրատվականի հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով դիտարկմանը, թե կան քաղաքական գործիչներ, ովքեր ասում են, որ ՀՀԿ-ն վարկաբեկված է և պետք է ռեբրենդինգի ենթարկվեր, եթե ուզում էր լինել խորհրդարանում:

Ավելի վաղ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգանավոր Հրաչյա Հակոբյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ՀՀԿ-ն հաջորդ խորհրդարանում չի հայտնվելու` հավելելով, որ վերջիններս պետք է ռեբրենդինգի ենթարկվեին, իսկ կուսակցությունում կան մարդիկ, ովքեր միգուցե արժանի են խորհրդարանում լինել:

«ՀՀԿ-ն աստիճանաբար մաքրվում է: Մենք Աշոտի կուսակցությունն ենք, Անդրանիկի, Սպարապետ Վազգենի, Սերժ Սարգսյանի կուսակցությունն ենք, մենք Շարմազանովի, Աշոտյանի, Արփինեի, Գագիկ Մինասյանի, Սամվել Նիկոյանի, Մուշեղ Լալայանի, Ռազմիկ Զոհրաբյանի, Վազգեն Կարախանյանի կուսակցություն ենք: Մեր ակունքը մաքուր է, ազգային է, քաղաքական է, հնարավոր է, որ կեղտոտ վտակներ են մտել, բայց նրանք գնացել են»,-նշել է Շարմազանովը:

 

  • 103
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 7
  •  
  •  
  •  
    111
    Shares

Related Articles