Ռազմական Հասարակություն 

Անցկացվել է մարտական հրաձգություն ականանետային հաշվարկների կազմով

Նոյեմբերի 8-ին խաղաղապահ ուժերի բրիգադի դասակի մասնակցությամբ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է բրիգադի արտահաստիքային ականանետային հաշվարկների կազմով մարտական հրաձգություն՝ 82 մմ ականանետերից:

Ընդհանուր առմամբ՝ անձնակազմը կատարել է առաջադրված բոլոր խնդիրները, նշանակետերը խոցվել են, իսկ անձնակազմի գործողությունները գնահատվել «լավ»: Ամփոփելով մարտական հրաձգության արդյունքները` 5-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ս. Մեսրոպյանը շնորհակալություն է հայտնել ներդաշնակ և կրակի կառավարման արդյունավետ գործողություններով աչքի ընկած և բարձր ցուցանիշներ ցուցաբերած զինծառայողներին, նշել նաև ի հայտ եկած թերացումները և դրանք վերացնելու համար առաջադրել խնդիրներ:

Նույն շարքից