Ուկրաինայի նախագահ Պետր Պորոշենկոն հայտարարել է Կիևի և Վաշինգտոնի միջև ռազմավարական համագործակցության հանձնաժողովի աշխատանքների վերսկսման մասին:
«Մենք համաձայնության ենք եկել Վաշինգտոնում նոյեմբերի 16-ին արտաքին գործերի նախարարների մակարդակով ռազմավարական գործընկերության հանձնաժողով անցկացնել: Հանձնաժողովը սկսել է իր գործունեությունը 10 տարի առաջ և այսօր պայամանավորվել ենք վերսկսել աշխատանքը՝ որպես Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև գործընկերության ռազմավարական բնույթ կրող խորհրդանիշ»,- հայտարարել է Պորոշենկոն: