Հեռուստադիտողները, ռադիո ունկնդիրները և ինտերնետային օգտատերերը պետք է հնարավորություն ունենան ինքնուրույն որոշումներ կայացնել, թե որտեղ է ճշմարտությունը և որտեղ խեղաթյուրումը, պետք չէ գնալ սահմանափակումների ճանապարհով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Պետք չէ սահմանափակել տեղեկատվությունից ազատորեն օգտվելու իրավունքը։ Եթե մենք ուզում ենք իրացնել սպառողների, մեր երկրի քաղաքացիների համար տեղեկատվությունից ազատորեն օգտվելու սկզբունքը, ապա պետք է ոչ թե սահմանափակել քաղաքական և վարչական կառույցների օգնությամբ, այլ եթե մենք ինչ-որ բան հետ համաձայն չենք, հակադրվել իրենց տեսակետին, թույլ տալով հեռուստադիտողներին, ունկնդիրներին և ինտերնետային օգտատերերին պարզել, ինքնուրույն որոշել, թե որտեղ է ճշմարտությունը, և որտեղ է այն աղավաղված։ Պետք է շարժվել այդ ուղղությամբ»,-ասել է Պուտինը RT France-ին տված հարցազրույցում: