Քաղաքական Միջազգային 

Ես երբեք չեմ ների Օբամային․ Թրամփը պատասխանել է Միշել Օբամայի մեղադրանքին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երբեք չի ներելու Բարաք Օբամային այն բանի համար, ինչ նա արել է ռազմական ոլորտի հետ։ Այս մասին հաղորդում է Huffington Post-ը :

«Ես երբեք չեմ ների նրան այն բանի համար, ինչ նա արեց ԱՄՆ-ի ռազմական ոլորտի հետ, որը սպառված է եղել ֆինանսավորման պակասի պատճառով: Ամեն ինչ հնացած էր և մաշված»,-ասել է Թրամփը: Նա նաև ավելացրել է, որ իշխանության գալով ստիպված էր վերականգնել այդ ոլորտը և շարունակում է «մեծ գումարներ» ներդնել:

Նման հայտարարության պատճառը եղել է նախկին առաջին տիկին Միշել Օբամայի կողմից քննադատությունը, ով իր հեղինակային գրքում գրել էր, որ երբեք չի ներելու Թրամփին, քանի որ նա իր կտրուկ և անխոհեմ ակնարկներով իր ընտանիքի անվտանգությունը վտանգի տակ է դրել:

Նշվում է նաև, որ Միշել Օբամայի հուշերի գիրքը լույս է տեսել նոյեմբերի 13-ին և կհրապարակի միաժամանակ թղթային և էլեկտրոնային տարբերակով, կթարգմանվի 24 լեզուներով, սակայն չի հրատարակվի ռուսերեն լեզվով։

Նույն շարքից