Հասարակություն 

Աննա Հակոբյանն այցելել է Արմեն Ջիգարխանյանին

«Այսօր աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող՝ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն այցելել է սիրված դերասան, թատերական մանկավարժ, թատրոնի ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանին՝ հետաքրքրվելու վերջինիս ինքնազգացողությամբ և զրուցելու:

Անվանի դերասանը մեծ ուրախությամբ է ընդունել տիկին Հակոբյանին՝ նշելով, որ նման այցերն իր համար անչափ սպասված են և կարևոր, հատկապես ներկայիս՝ իր համար դժվար ժամանակներում: Նա հետաքրքրվել է, թե ինչպես են մարդիկ իրենց զգում և ապրում Հայաստանում, ինչ եղանակ է Երևանում:

Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ավարտին Աննա Հակոբյանը և Արմեն Ջիգարխանյանը պայմանավորվել են հաջորդ անգամ հանդիպել Երևանում՝ եղանակները տաքանալուն պես, երբ մեծ դերասանն էլ արդեն կազդուրված կլինի»,-այս մասին հայտնում է Աննա Հակոբյանի մամուլի քարտուղար Արփինե Զարգարյանը:

  • 82
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 16
  •  
  •  
  •  
    99
    Shares

Related Articles