Փարիզում Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակի կապակցությամբ Ելիսեյան պալատում ընդունելության ժամանակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ քննարկել են ընդհանուր եվրոպական խնդիրները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նստած էին Պուտինի կողքին: Ռուսաստանի նախագահին հաջողվել է խոսել նրանց հետ և քննարկել, մասնավորապես, եվրոպական խնդիրների վերաբերյալ հարցեր»,-ասել է գործակալության զրուցակիցը: